‘
Սիրիական Աֆրինում Թուրքիայի ԶՈՒ-ի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 845 մարդու՝ սոցցանցերում այդ գործողությունների դեմ քարոզելու և բողոքի ակցիաներին մասնակցելու համար, ասվում է երկրի ՆԳՆ հաղորդագրության մեջ:
«Աֆրինում գործողությունների մեկնարկից հետո անցկացվել է 85 բողոքի ցույց, բացահայտվել է սոցցանցերում քարոզի 648 դեպք: Սոցցանցերում քարոզելու և բողոքի ցույցերին մասնակցելու համար ձերբակալվել է 845 մարդ»,-հաղորդելու է Թուրքիայի ՆԳՆ-ն:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարեց սիրիական Աֆրինում քրդերի կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկը: Թուրքիայի հետ միասին են գործում «Սիրիական ազատ բանակի» գրոհայինները:
Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի գործողություններն Աֆրինում՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անքակտելի մասն է:
Փոխանցում է ria.ru-ն:
‘