‘Ա. Եղիազարյանը Հ. Բիշարյանին՝ Եթե նման բան չկա, առանց հիստերիայի մեջ ընկնելու, կարող եք հերքել նման լուրը’

1783

Երևանի ավագանու ընտրություններին ՀՅԴ-ի ցուցակով առաջադրված Արթուր Եղիազարյանը պատասխանել է ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի արձագանքին՝ գրելով ֆեյսբուքում հետևյալ գրառումը.

«Չեմ ուզում անդրադառնալ տիկին Բիշարյանի ցինիկ արտահայտվելաոճին, բայց կառաջարկեի, որ ահազանգը տարբերակեր փաստից: Իսկ փաստի վերաբերյալ կտեղեկացնեմ այն ժամանակ, երբ ապացույց ձեռք կբերվի: Սա ընդամենը մտահոգության արտահայտություն է, որ խոսում են նման երևույթից: Դրա համար էլ նշել եմ, թե է՛լ ով է նման խոստումներ լսել:

Եթե նման բան չկա, առանց հիստերիայի մեջ ընկնելու, կարող են հերքել նման լուրը: Եթե լսել ենք՝ չխոսե՛նք: Ցանկացած նման երևույթ պետք է կանխվի, իսկ իրական փաստեր հայտնաբերվելու դեպքում՝ դատապարտվի: 
Իսկ ապացուցելու կարիք իմ կողմից չկա, «մեղադրյալ» չի ապացուցում իր անմեղությունը, այլ՝ մեղադրյալը: Իմ «մեղքը», ո՛րն է, լսելը՞: Այն էլ ոչ թե բաժանման փաստի, այլ նման խոստման վերաբերյալ, որի հավաստի ու ոչ հավաստի լինելը դուրս է իմ ապացուցման շրջանակից: Թե՞ մտահոգությունների մասին ահազանգելն էլ է արդեն արգելված»:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստի կնոջ հարցազրույցը դարձել է ռուսական բլոգոսֆերայի հիթը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան. ՀՀԿ-ն կողմ է հանձնաժողովի ստեղծմանը, միայն թե` իր նախապայմանները կատարելու դեպքում ‘