Լա լիգան ակումբների համար կխստացնի ֆինանսական կանոնները

455

Իսպանիայի Լա լիգան ներկայացնող ակումբների համար ֆինանսական կանոնները կդառնան ավելի խիստ, հատնում է Mundo Deportivo-ն:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական «Բարսելոնան», չնայած 1.3 միլիարդ եվրոյի հասնող պարտքին ու ֆինանսական կորուստներին, ծախսել է ավելի քան 150 միլիոն եվրո։

Կատալոնական ակումբը կարողացավ շրջանցել Լա լիգայի կողմից սահմանված ծախսերի շեմը՝ ակտիվների վաճառքի հաշվին, ինչն ակումբի նախագահ Ժոան Լապորտան անվանել էր «տնտեսական լծակներ»:

«Բարսելոնան» 25 տարով վաճառել էր Լա լիգայի խաղերի հեռուստատեսային իրավունքից ստացած եկամուտները, ինչպես նաև Barca Studios ընկերության 49.9 տոկոս բաժեմասերը՝ պահպանելով վերահսկիչ փաթեթը:

Դա կատալոնացիներին թույլ էր տվել կարճ ժամանակում զգալիորեն ավելացնել եկամուտներն ու ակտիվ գործել տրանսֆերային պատուհանի ժամանակ: Դրանից հետո որոշ իսպանական ակումբներ, օրինակ, «Բետիսը» փորձել էր նույն կերպ վարվել:

Լա լիգայի կողմից նոր ֆինանսական կանոններ ներմուծելուց հետո նման գործունեությունը կդառնա անհնար: Լա լիգան կարգելի ակումբներին վաճառել ակտիվները՝ ծախսերը մեծացնելու համար:

Նախորդ հոդվածըՄբապեն անդրադարձել է Մարտինեսի սկանդալային պահվածքին
Հաջորդ հոդվածըԿարլսենը չորրորդ անգամ հռչակվեց արագ շախմատի աշխարհի չեմպիոն