‘Ա. Մանուկյանը` ցուցարարներին. Ինչքան շատ լինեք, այնքան քաղաքական ուժերն իրենց ավելի ուժեղ կզգան. Ֆոտոշարք ‘

1110

Մինչ Ազգային ժողովում 4 ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնած՝ կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը հետաձգելու մասին նախագիծն էր քննարկվում, խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց էին անցկացնում «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները: Այս անգամ, ինչպես տեղեկացնում է մեր թղթակիցը, ԱԺ-ի մոտ ավելի քան 2000 մարդ կար: ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ելույթ ունենալով հավաքվածների մոտ` կոչ արեց վաղն ավելի մեծ թվով գալ:Մանուկյանը նշեց, որ ակցիայի մասնակիցները վաղը պետք է մի քանի անգամ ավելի շատ լինեն, քանի որ ինչքան շատ մարդ հավաքված լինի ԱԺ-ի մոտ, այնքան քաղաքական ուժերը, որոնք ԱԺ-ում այդ հարցի համար են պայքարում, իրենց ավելի ուժեղ կզգան: Մանուկյանը նշեց, որ ամեն ինչ կախված է ժողովրդի քանակից:

Ակցիայի մասնակիցները ԱԺ-ի մոտից բարձրացան դեպի Բաղրամյան 26` նախագահական նստավայր: 

Նախորդ հոդվածը‘«Էդ ե՞րբ ենք սուտ խոսել». ՀՀԿ-ական պատգամավորի հարցը ծիծաղ առաջացրեց ՀՀԿ-ականների շրջանում ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները թույլ չեն տալիս նախագահականի մոտ հավաքված ցուցարարներին նամակ հանձնել ‘