‘Ա. Մինասյան. Կառավարությունը չի կատարել ՍԴ-ի որոշումը (տեսանյութ)’

1164

‘

Այսօր ԱԺ-ում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց է ուղղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ պարտադիր կուտակային կենսաթոշակների վերաբերյալ:

Մինասյանը նշել է, որ հունվարի 24-ին կայացված դիմումի ապահովման միջոցով հնարավորություն է ընձեռնվել չկատարել պարտադիր կուտակային վճարը: Կատարելը, նրա խոսքով, նույն օրենքով նշանակում է հաշվարկել, պահել, փոխանցել, իսկ չկատարել նշանակում է որևէ մեկը այդ գործառույթներից չանել: Սակայն կառավարության համապատսխան որոշմամբ, և ՊԵԿ-ի հրահանգով ու ֆինանսների նախարարության համաձայնությամբ հաստատված եկամտային հարկի հաշվետվության մեջ այդ հնարավորությունը ընձեռված չէ: Փաստացի, Մինասյանի խոսքով, կառավարությունը չի կատարել ՍԴ-ի որոշումը կամ չի ստեղծել այնպիսի պայմաններ, որ աշխատողները կամ գործատուները կարողանան իրենց կամարտահայտությունը հայնել: «Կառավարությունը մտադի՞ր է շտապ կարգով վերանայել այդ հրահանգ կոչվածը»,- հարցրել է Մինսյանը:

Ի պատասխան Ասատրյանը հայտարարել է, թե ՍԴ-ն իր որոշմամբ ամրագրել է, որ սանկցիաներ չեն կիրառվում պարտադիր փոխանցումները չկատարելու դեպքում, և ֆոնդի ավտոմատ ընտրություն կատարելու դրույթն է կասեցվել: Մնացած դրույթները, ըստ Ասատրյանի, ուժի մեջ են և ենթադր են պարտադիր կուտակային վճարների կատարում:

‘

Նախորդ հոդվածը‘Իսկ ի՞նչ եղավ հերոինը, եւ ինչո՞ւ պաշտոնանկ արվեց ԱԱԾ պետի առաջին տեղակալը’
Հաջորդ հոդվածը‘Գ. Ջհանգիրյան. Կոնվենցիայի վավերացումը սոսկ ֆինանսների հետ կապված խնդիր չէ (տեսանյութ)’