‘Ա սերիայի հանդիսականների թիվը շարունակում է նվազել’

966

Ա սերիայի 2016/17 թվականի մրցաշրջանը նոր է ավարտվել, և մարզադաշտերում ներկա հանդիսատեսի թվին վերաբերող տվյալների մխիթարական չեն. նոր ավարտված մրցաշրջանում 2015/16 մրցաշրջանի համեմատ հանդիսատեսի թվի 0.2% անկում է գրանցվել, ինչը վերջին հնգամյակի երկրորդ վատագույն արդյունքն է:

«Ինտերը»` միջինում 46.622 հանդիսականով, առաջին տեղում է Ա սերիայում մարզադաշտի հաճախելիության առումով: Թիմը 2.4% աճ է գրանցել նախորդ մրցաշրջանի համեմատ, իսկ երկրորդ տեղը զբաղեցնող «Միլանը»` միջինում 40.326 հանդիսականով, 6.5%-ի աճ ունի: Պատվո հարթակի երրորդ աստիճանին «Յուվենտուսն» է` միջինում 33.936 հանդիսականով, ինչը 3.3%-ով բարելավում է 2015/16 մրցաշրջանի արդյունքը: Լավագույն հնգյակում է նաև «Նապոլին» (36.601), որը սակայն 5.6%-ի անկում է գրանցում անցած մրցաշրջանի համեմատ: Նույնը «Ռոմայի» մոտ է. «Ջալլոռոսսիները»` միջինում 32.638 հանդիսականով, հինգերորդ տեղում են, սակայն 2015/16 մրցաշրջանի համեմատ 7.2% անկում է գրանցել: Միլանյան դերբին պահպանում է մարզադաշտում ամենաշատ դիտված հանդիպման ռեկորդը` 78.328 հանդիսականով:

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Մահրեզը հայտարարել է, որ ցանկանում է լքել «Լեսթերը»’