‘Ա Սերիայի օրվա բոլոր հանդիպումները հետաձգվել են «Ֆիորենտինա»-ի ավագ, 31-ամյա Դավիդե Աստորիի մահվան պատճառով’

1633

Իտալական Ա Սերիայի այսօրվա բոլոր հանդիպումները հետաձգվել են: Այս մասին հայտնում է առաջնության թվիթերյան պաշտոնական միկրոբլոգը:

Պատճառը «Ֆիորենտինա»-ի ավագ, 31-ամյա Դավիդե Աստորիի մահն է:

«Ցնցված ենք ողբերգական նորությունից: Ա Սերիան աջակցում է Դավիդե Աստորիի ընտանիքին և «Ֆիորենտինա»-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ իտալական «Ֆիորենտինա»-ի ավագ, պաշտպան Դավիդե Աստոր կյանքից հեռանալու մասին հայտնել էր «մանուշակներ»-ի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը 31 տարեկան էր: Նա մահացել է քնի մեջ՝ La di Moret հյուրանոցում՝ «Ուդինեզե»-ի դեմ Ա Սերիայի 27-րդ տուրի խաղի նախօրեին:

Հավելենք, որ այսօր պետք է կայանային «Ջենոա» — «Կալյարի», «Ատալանտա» — «Սամպդորիա», «Բենևենտո» — «Վերոնա», «Տորինո» — «Կրոտոնե», «Ուդինեզե» -«Ֆիորենտինա», «Կիրևո» — «Սասուոլո» և «Միլան» — «Ինտեր» հանդիպումները:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթի» –«Չելսի». Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» պարտվեց «Բրայթոնին» 1:2 հաշվով (տեսանյութ)’