Ա Սերիայում քննարկվում է թիմերի քանակն ու ձևաչափը փոխելու հարցը

102

Ա Սերիայի ակումբները սկսել են քննարկել Իտալիայի առաջնության բարեփոխումների նախագիծը, որը ենթադրում է ակումբների քանակը 20-ից կրճատել 18-ի: Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն:

Քննարկման դրված նախագիծը նոր չէ. այն ներկայացրել էր Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Կառլո Տավեկկյոն: Ֆեդերացիայի ներկայից նախագահ Գաբրիելե Գրավինան առաջարկել է կրկին դիտարկել նախագիծը անգլիական Deloitte խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ:

Գրավինան նաև առաջարկել է փլեյ-օֆֆ՝ սկուդետտոն հաղթողին ու B Սերիա տեղափոխվող ակումբներին որոշելու համար:

Բարեփոխման շուրջ առաջին զրույցները ցույց են տվել, որ թոփ-ակումբները դրական են վերաբերվում Ա Սերիայում թիմերի կրճատմանը, քանի որ մեծ գումար կստանան հեռուստատեսային իրավունքներից:

Նախորդ հոդվածըԻնչ եղանակ է աշխարհում
Հաջորդ հոդվածըՋեֆ Բեզոսը հաջողությամբ ավարտել է թռիչքը տիեզերք՝ New Shepard տիեզերանավով