‘
Իտալիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար «Յուվենթուս»-ն արտագնա խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Լացիո»-ի նկատմամբ:
59-րդ րոպեին թուրինցիների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Էմրե Ջանը: 74-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Ժոաու Կանսելուն: 88-րդ րոպեին «ծեր սինյորա»-ին 11-մետրանոցի շնորհիվ հաղթանակ պարգևեց Կրիշտիանու Ռոնալդուն:
Այս հաղթանակից հետո «Յուվե»-ն 59 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
«Լացիո» — «Յուվենթուս»՝ 1:2
‘