‘
Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Միլան»-ը «Սան Սիրո»-ում 0:2 հաշվով զիջեց գործող չեմպիոն «Յուվենթուս»-ին:
8-րդ րոպեին թուրինցիների հաշվի մեջ առաջ է մղել Մանջուկիչը: 41-րդ րոպեին տանտերերի հարձակվող Իգուաինը կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն վրիպեց 11-մետրանոցից: 81-րդ րոպեին հյուրերի կազմում ևս մեկ գոլ խփեց Ռոնալդուն:
Նշենք, որ 83-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Գոնսալո Իգուաինը:
Այս հաղթանակից հետո «ծեր սինյորա»-ն 34 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
«Միլան» — «Յուվենթուս»՝ 0:2
‘