‘
Իտալիայի առաջնության 7-րդ տուրում՝ հռոմեական դերբիի շրջանակում «Ռոմա»-ն ընդունել էր «Լացիո»-ին: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով 3:1 հաշվով:
Խաղի հաշիվն առաջին կեսի վերջին րոպեին բացեց «գայլեր»-ի կիսապաշտպան Լոռենցո Պելեգրինին: 67-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց հյուրերի հարձակվող Չիրո Իմոբիլեն: 4 րոպե անց տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Ալեքսանդր Կոլարով: 86-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Ֆեդերիկո Ֆազիոն:
Այս հանդիպումից հետո «Լացիո»-ն 12 միավորով գտնվում է 4-րդ տեղում, իսկ «Ռոմա»-ն 11 միավորով՝ 5-րդ տեղում:
«Ռոմա» — «Լացիո»՝ 3:1
‘