‘
Իտալիայի առաջնության առաջին տուրում գործող չեմպիոն «Յուվենթուս»-ը մեծ դժվարությամբ կարողացավ կոտրել «Կիևո»-ի դիմադրությունը:
Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացել է Սամի Խեդիրան: 38-րդ րոպեին Մարիուս Ստեպինսկին խփեց պատասխան գնդակը: 56-րդ րոպեին 11-մետրանոցի շնորհիվ տանտերերը հաշվի մեջ առաջ անցան: 75-րդ րոպեին «Կիևո»-ի պաշտպան Մաթիա Բանին պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Խաղավերջում թուրինցիների հարձակվող Մարիո Մանջուկիչը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը կրկնապատկերը դիտելուց հետո այն չհաշվեց, քանի որ այդ դրվագում ձեռքով էր խաղացել «ծեր սինյորա»-ի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն: Սակայն ամեն բան այսքանով չավարտվեց. մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին Ֆեդերիկո Բերնարդեսկին գոլի հեղինակ դարձավ ու հաղթանակ պարգևեց «Յուվենթուս»-ին:
Այս հաղթանակից հետո «Յուվե»-ն վաստակած 3 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
«Կիևո» — «Յուվենթուս»՝ 2:3
‘