‘«Ա1+»-ին դատի են տալիս 2000թ. հրապարակման համար ‘

1906

Երեւանի «Առագաստ» սրճարանի սեփականատեր «Թռչող առագաստ» ՍՊ ընկերությունը դատի է տվել «Ա1+»-ի սեփականատեր «Մելտեքս» ՍՊԸ-ին՝ 2000 թվականին հեռարձակված հաղորդման համար:

Ընկերության անունից տարածված հաղորդագրության մեջ նշվում է. «Ի պատասխան, 24.09.2000թ.-ի A1+ լրատվական կայքի կողմից հրապարակաման առ այն, որ նույն օրը ք. Երևան, Իսահակյան 41 հասցեում գտնվող «Առագաստ» սրճարանում կատարվել է մարդասպանություն, «Առագաստ» սրճարանի ղեկավարությունը տեղեկացնում է, որ տվյալ հրապարակումը հանդիսանում է կեղծ տեղեկատվություն։ Պարզաբանելով եղելությունը, տեղեկացնում ենք, որ վերը նշված իրադարձությունը տեղի է ունեցել «Առագաստ» սրճարանին կից «Պոպլավոկ» սրճարանում։ Այս երկու հաստատությունները պատկանում են տարբեր սեփականատերերի, և նրանց գործունեությունը որևէ կապ չունի միմյանց հետ։ «Առագաստ» սրճարանի ղեկավարությունը բազմիցս դիմել է A1+ լրատվամիջոցի ղեկավարներին՝ խնդրելով հեռացնել հրապարակումը և չտարածել ապատեղեկատվություն։  Հրապարակումը չհեռացնելու, վարկաբեկող բովանդակություն կրող հրապարակումների շարունակական բնույթ կրելու պատճառով 2015 թվականի հոկտեմբերին «Թռչող առագաստ» ՍՊԸ-ն դիմել է դատարան, և հոկտեմբերի 15-ին հարուցվել է դատական գործ՝«Ի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության», — ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ խոսքը 200-ին Պոպլավոկ սրճարանում տեղի ունեցած սպանության մասին է, երբ նախագահի աթոռը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Կուկուն ծեծելով սպանել էր քաղաքացի Պողոս Պողոսյանին: Վերջինս ընդամենը բարեւել էր Քոչարյանին՝ «Բարեւ, Ռոբ» խոսքով:

Նախորդ հոդվածը‘Ասադը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը Ասադին մեղադրում է ԻՊ-ից նավթ գնելու համար’