Բաբին Յարում բացվել է Բյուրեղապակե լացի պատ

142

Բյուրեղապակե լացի պատը Բաբին Յարում զոհվածների հիշատակի և սգո խորհրդանիշ է։

Պատի բացումը նվիրված է ողբերգության 80-ամյա տարելիցին։ Բացման  արարողությանը ներկա են եղել Ուկրաինայի առաջնորդը,  ԳԴՀ-ի և Իսրայելի նախագահները։

Հայտնի նկարիչ Մարինա Աբրամովիչի ստեղծագործությունը զանգվածային գնդակահարությունների վայրում կառուցվող հուշահամալիրի մի մասն է։

«Այս հուշահամալիրը մեզ կօգնի ամբողջ խորությամբ զգալու այն սարսափը, ցավն ու տառապանքը, որ մարդկությանը պատճառում են նացիզմը, ռասիզմը, հրեատյացությունը, այլատյացությունը և անհանդուրժողականությունը։ Ցավոք՝ դա չի օգնի նրանց, ովքեր սպանվել են այստեղ։ Բայց այն կոչված է օգնելու ողջերին, նրանց, ովքեր պետք է իմանան այդ մասին, հիշեն այդ մասին և պատմեն իրենց որդիներին ու թոռներին»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Հոլոքոստն սկսվել է ոչ թե մահվան ֆաբրիկաներում, այլ երթով դեպի արևելք, երբ էսէսականների ու կոլաբորացիոնիստների ձեռքով սպանվում էր մեկ միլիոնից ավելի հրեա, հիշեցրել է Ֆրանկ- Վալտեր Շթայնմայերը։

«Մեր երկրում՝ Գերմանիայում, ո՞վ այսօր գիտի Հոլոքոստի մասին, ո՞վ գիտի նրանց անունները, ում ձեռքերն արյան մեջ են։ Այդ ամենի համար տեղ չի գտնվել մեր հիշողության մեջ։ Այնտեղ միայն Ուկրաինայի աղոտ, հազիվ նշմարելի ուրվապատկերն է»,- ասել է Գերմանիայի նախագահը։

Ուկրաինայի հուշակենտրոնը հրապարակել է իր հետազոտության առաջին մասը՝ 159 գերմանացի զինվորների անուններով, որոնք առնչություն են ունեցել 34 հազար հրեաների սպանությանը 1941 թ․ սեպտեմբերին։ Ընդհանուր առմամբ՝ Բաբին Յարում մահապատժի է ենթարկվել, տարբեր տվյալներով՝ 70 հազարից մինչև 200 հազար մարդ։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԲացահայտվել է հանցավոր խումբ. ԱԱԾ
Հաջորդ հոդվածըՈւկրաինայի սահմանապահ ծառայությունը ստուգումներ է սկսել Սաակաշվիլիի կապակցությամբ