‘Բաբկեն Արարքցյանը հանդիպել է Կոնգրեսի երիտասարդների հետ’

1599

Հունիսի 14-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել 1991-1998 թթ. ՀՀ Աժ նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Բաբկեն Արարքցյանի հանդիպումը Երիտասարդական կոնգրեսի անդամների հետ:

Հանդիպման ժամանակ Բաբկեն Արարքցյանը երիտասարդների հետ զրուցել է ՀՀ անկախության ձեռքբերման գործընթացի, ղարաբաղյան շարժման, Սովետմիության փլուզման եւ անկախության հռչակագրի ընդունման վերաբերյալ հարցերի շուրջ, որից հետո նախկին ԱԺ նախագահը պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող հարցերին: Բաբկեն Արարքցյանը իր խոսքում մանրամասնել է «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման պատմությունը, ինչպես նաեւ խոսել Հայաստանի արտաքին հարաբերությունների մասին: Նա անդրադարձել է այդ թվականներին երկրում տիրող ներքին քաղաքական իրավիճակին, կառավարման մեխանիզմներին՝ խոսելով նաեւ Գերագույն խորհրդի ընտրությունների, ընդունված հրամանագրերի եւ պատերազմի պայմաններում պետականաշինության գործընթացի մասին:

Նախորդ հոդվածը‘Արգենտինա – Բոսնիա 2-1. Մեսսիի գոլը հաղթական էր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Պատերազմի անհրաժեշտության մասին պնդողները Սերժիկ Սարգսյանի սազանդարներն են’