«50-ամյակի առթիվ առաջին հերթին կցանկանայի նշել Վանո Սիրադեղյանի ուրույն ինքնակերպը։ Թե՛ որպես անհատ՝ իր մարդկային խառնվածքով, թե՛ որպես քաղաքական գործիչ՝ աշխարհաքաղաքական յուրահատուկ ընկալումով, նա առանձնանում էր «Ղարաբաղ» կոմիտեի կազմում եւ այսօր էլ` զբաղեցրած պետական պաշտոններում։ Երկրորդը, որ կցանկանայի ընդգծել ու գնահատել` այն է, որ Վանոն մնաց Վանո։ Նա չկորցրեց մարդկային իր արժանիքները, պահպանեց լայնախոհությունը, ազատ մտածողությունը, սեփական դիմագիծը, ասել է թե՝ հավատարիմ մնաց ինքն իրեն, մաքուր՝ իր խղճի առջեւ»։
«Առավոտ» 13.11.1996
