‘Բաբկեն Պիպոյանը հրաժարվել է շարունակել աշխատանքը տրանսպորտի ուղեվարձը քննարկող հանձնաժողովում ‘

1006

Բաբկեն Պիպոյանը հրաժարվել է շարունակել աշխատանքը տրանսպորտի ուղեվարձը քննարկող հանձնաժողովում

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը հրաժարվել է շարունակել աշխատանքը քաղաքապետարանին առընթեր տրանսպորտի ուղեվարձի քննարկման հարցով ստեղծված հանձնաժողովում և իր գործընկերներին կոչ է անում հետևել իր օրինակին:

Նրա ասելով, հանձնաժողովի գործունեությունը տվյալ պահին ձևական բնույթ է կրում, քանի որ կուրորեն պաշտպանում է քաղաքապետարանի հաշվարկները հասարակական տրանսպորտի ուղեվարձերի առնչությամբ: Այդուհանդերձ, Պիպոյանը խոստովանել է, որ քաղաքապետարանը որոշ չափով լսում է հանձնաժողովի կարծիքը և առանց նրա դիրքորոշումը հաշվի առնելու ուղեվարձերի բարձրացման մասին որոշում չի կայացնի:

Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է Պիպոյանը, ուղեվարձերի բարձրացումն արդարացնելու համար քաղաքապետարանի ներկայացրած հիմնավորումներն իրականությանը չեն համապատասխանում: «Ես փոքրիկ հետազոտություն եմ անցկացրել և հանգել եմ հետևության, որ նախահաշիվներն զգալիորեն ուռճացված են», — ասել է Պիպոյանը: Նրա համոզմամբ, հասարակական տրանսպորտի ուղեվարձի հարցը պետք է լուծվի երթուղային գծերի մասնավոր սեփականատերերին պետական աջակցության տրամադրման կամ միասնական պետական տրանսպորտային պարկի ստեղծման ճանապարհով: 

Նախորդ հոդվածը‘Փախուստ Ավետյաց երկրից’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում կյանքն էժանացել է… ըստ վիճակագիրների’