‘Բաբկեն Պիպոյան. Բանակցությունները ռուսական կողմի հետ նոր են սկսվել ‘

983

Հայաստանից մսային արտադրանքը Ռուսաստան ներկրելու բանակցությունները ռուսական կողմի հետ նոր են սկսվել, նոր են ընթանում: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչության մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով, որ աշխատանքային գործընթացը դեռ նոր է սկսվում, և հստակ պատասխան չկա՝ կլինի՞ համագործակցություն, թե՞ ոչ: 

«Ոչ մի արտադրություն դեռ մենք չենք տարել իրենց, որ ասեմ՝ կոնկրետ այս արտադրանքն ենք տարել կամ այն, և դեռ պարզ չէ՝ ով կիրականացնի մոնիթորինգը՝ ամբողջությամբ մե՞նք,  թե՞ իրենք»,- ասաց Պիպոյանը: 

Նշենք, որ մամուլում տեղեկություններ կան, թե ռուսական կողմը չի համաձայնում Հայաստանից մսային արտադրանք ներկրել: Մասնավորապես, «Բեկոն» ընկերության մենեջերը News.am-ին ասել էր, որ «Ռոսսելխոզնադզորը» չի պատասխանել իրենց ընկերության մի քանի նամակների, որով առաջարկվում է իրենց արտադրանքի մոինիթորինգ անցկացնել:

 

Նախորդ հոդվածը‘Ասադի հայտարարած համընդհանուր համաներումը չի տարածվի ընդդիմադիրների վրա’
Հաջորդ հոդվածը‘$1100 մեկ կիլոգրամի համար. Աշխարհի ամենաթանկ սուրճը ստացվում է փղի արտաթորանքից’