‘Բաբկեն Պիպոյան. Եթե մի բանի մեջ օգտագործված է բուսայուղ, դա արդեն պաղպաղակ չէ’

1340

Պաղպաղակները, որոնց մեջ սփրեդ է հայտնաբերվել, մինչ օրս մնում են շուկայում. եթե մի բանի մեջ օգտագործված է բուսայուղ, դա արդեն պաղպաղակ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը: «Ապրանքը պաղպաղակ կոչվել չի կարող, դա պաղպաղակ չէ, կառավարւթյան որոշում կա, որտեղ հստակ նշվում է՝ ինչն է կոչվում պաղպաղակ»,- ասաց Պիպոյանը:

«Ապրանքներն ունեն մակնշման խնդիր, դա միայն բավաարար էր, որ նմուշառում ու փորձաքննություն իրականացվեր»,- նշեց Պիպոյանը՝ հավելելով, որ թեև մակնշման խնդիրը ՍԱՊԾ-ի համար բավարար հիմք էր ապրանքը շուկայից դուրս բերելու ու լաբորատոր փորձաքննություն անցկացնելու համար, բայց եթե միայն մակնշման խնդիր լիներ, ինքը աչք կփաակեր դրա վրա, բայց ուրիշ խնդիր էլ կա՝ բուսայուղի առկայությունը:

Պիպոյանի համոզմամբ՝ պետք է Սննդի անվտանգոության պետական ծառայությունից պարզաբանում պահանջել: «Ծառայությունից ասել են, որ ընդամենը կարագի ու սփրեդի պատմություն է: Եթե բուսայուղ է օգտագործված, դա պաղպաղակ չէ ընդհանրապես, ուրիշ մթերք է»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ երեկ «Իրազեկ և պաշտպանված քաղաքացի» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է այն փաստին, որ պաղպաղակ արտադրող մի շարք ընկերությունների՝ «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա», «Գրանդ քենդի», «Չանախ» և «Արմսվիթ շանթ» ընկերություններից «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Ասա» և «Չանախ» պաղպաղակի մեջ օգտագործված է մեծ քանակությամբ բուսայուղ (սփրեդ):

Նախորդ հոդվածը‘Թիվ 58 երթուղին սպասարկող ГАЗель-ը հայտնվել է ձորում’
Հաջորդ հոդվածը‘Կառլոս Տեւեսը տեղափոխվեց «Յուվենտուս»’