‘Բազելում Քերին և Լավրովը կքննարկեն ուկրաինական ճգնաժամը’

842

Ուկրաինայի թեման գլխավորը կլինի շվեյցարական Բազելում Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որը կկայանա հինգշաբթի մեկնարկող՝ ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանի շրջանակներում:

Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ կքննարկվեն ուկրաինական ճգնաժամի հաղթահարման և Մինսկի պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ հարցեր: Ուկրաինական հարցը կքննարկվի համաժողովի առաջին օրը, Եվրոպայի անվտանգության վերաբերյալ ընդհանուր քննարկումների շրջանակներում: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Վատիկանի շվեյցարական գվարդիայի ղեկավարը հեռացվել է աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույցեր Նյու Յորքում՝ մարդասպան ոստիկանին արդարացնելու պատճառով’