Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 19-ամյա իսպանացի թենիսիստը 6:4, 6:2 հաշվով պարտության է մատնել աշխարհի 35-րդ ռակետ, հոլանդացի Բոտիկ վան դե Զանդխուլպին։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 27 րոպե։
Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան, որը պայքարից դուրս է թողել շվեյցարացի Դոմինիկ Շտեֆան Շրիկերին՝ 5:7, 7:6 (7:3), 6:4։
Բազելի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,3 միլիոն եվրո է։
