‘Բազմաթիվ սիրիահայեր սպասում են, որ «Արմավիան» վերադարձնի իրենց գումարները’

1111

«Արմավիան» արդեն 3 ամիս է՝ Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ չվերթ չի իրականացնում, սակայն Հայաստանում բազմաթիվ սիրիահայեր նախօրոք տոմսեր էին գնել: Պարզվում է, որ նրանցից շատերը դեռ սպասում են, որ «Արմավիան» կվերադարձնի իրենց գումարները:

«Իրենց ասված էր, որ գային երեքից հինգ ընտանիքով, բայց գալիս էին խառը՝ 10 ընտանիքով, պարզ է, որ այդպես չէինք հասցնելու  սպասարկել: Եթե իրենք այդ գրաֆիկը ապահովեին, մենք կհասցնեինք շուտ վերջացնել, փառք Աստծո, հիմա մնաց ընդամենը 40 հոգի, որոնց մինչև տարվա վերջ կվճարենք տոմսի գումարը»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց «Արմավիայի» մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան:

Խոսնակը խոստովանեց, որ ինչքան շուտ վճարեն գումարը, այնքան լավ.« Մենք էլ ենք ուզում շուտ պրծնենք», անկեղծացավ նա:

Նախորդ հոդվածը‘Իտալիայի արտաքին պարտքը պատմական ռեկորդի է հասել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պաշտպանության նախարարը չնախատեսված այցով ժամանել է Թուրքիա’