‘
Ինչպես հաղորդում է ԱԻՆ-ը՝ երեկ ուշ երեկոյան, ժամը 23.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում ջրահեղձվել է անձը չպարզված քաղաքացի:
Պարզվել է, որ ջրահեղձվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1985 թ. ծնված Դ. Մ.-ն է:
Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն սեպտեմբերի 9-ի առավոտյան:
‘