‘Բաթումում ջրահեղձված երիտասարդին դեռ չեն գտել. նա կնոջ եւ երեխայի հետ գնացել էր հանգստանալու’

973

Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում սեպտեմբերի 8-ին  ջրահեղձված 28-ամյա Դ.Մ.-ն դեռ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Նա նշել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, դրանք գիշերները դադարեցվում են, քանի որ արդյունավետ չեն: Դեսպանն ասել է, որ անընդհատ կապի մեջ է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի, երիտասարդի հարազատների եւ փրկարարական ծառայության ղեկավարության հետ, իրավիճակը պահում են հսկողության տակ:

Նախորդ հոդվածը‘Օբաման Կոնգրեսին կոչ է արել հետաձգել Սիրիայի հարցով քվեարկությունը’
Հաջորդ հոդվածը‘Մահացած զինվորի ծնողից կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՊՆ աշխատակիցը’