Բաթումում փլվել է հիվանդասենյակի առաստաղը

116

Բաթումի կենտրոնական հիվանդանոցում դեռահաս հիվանդների պալատում փլվել է կախովի առաստաղը, ոչ ոք չի տուժել, հաղորդել է հիվանդանոցի տնօրենը։

«Կախովի առաստաղն է փլվել։ Հիվանդասենյակում չորս հիվանդ է եղել, նրանցից ոչ մեկը չի տուժել։ Իհարկե, ծնողների արձագանքը հուզական էր, բայց, բարեբախտաբար, այդ միջադեպից ոչ ոք չի տուժել»,- լրագորողներին տեղեկացրել է տնօրենը։

Վրացական Առաջին ալիքի տվյալներով՝ վրդովված ծնողները ոստիկանություն են կանչել հիվանդանոց։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեդվեդև․ Ինչու պետք չէ գործ ունենալ Ուկրաինայի հետ
Հաջորդ հոդվածըԱվստրիայի կանցլերը հրաժարական է տվել