‘
Իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագեն իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ապագայի մասին:
«Մոտակա ամիսներին և անգամ հաջորդ մրցաշրջանում մենք տարբեր աղբյուրներից լսելու ենք, որ Նեյմարը ցանկանում է լքել ՊՍԺ-ն: Վստահ եմ, որ այս ամենը գալիս է նրա շրջապատից:
Կարծում եմ՝ Նեյմարը հասկացել է, որ ՊՍԺ-ն իր համար չէ. նա ցանկանում է խաղալ ավելի մրցունակ թիմում:
As–ը գրել էր, որ «Ռեալը» 400 միլիոն եվրո կվճարի Նեյմարի համար, եթե ՊՍԺ-ն որոշի վաճառել նրան: Բայց խնդիրն այն է, որ փարիզեցիները հենց հիմա տրամադրված չեն վաճառել նրան:
Երբ նման թվեր են շրջանառվում, նշանակում է ինչ-որ մեկը մտադիր է ինչ-որ բան ձեռնարկել: Եվ, կարծում եմ, որ Նեյմարը հասկացել է, որ այն տեղում չէ, որտեղ կարելի է նոր մակարդակի հասնել:
«Ռեալը» ցանկանում է Նեյմարին, իսկ նա ցանկանում է հեռանալ, բայց ՊՍԺ-ն չի ցանկանում բաց թողնել խաղացողին: Ահա, թե որն էխնդիրը:
Եվս մեկ պատմություն, որ դուրս է գալիս Նեյմարի շրջապատից. բրազիլացին ասել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին և ղեկավարներին, որ ցանկանում է վերադառնալ: Դա արվում է ՊՍԺ-ի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նրանք սկսեն մտածել վաճառքի մասին, բայց հիմա Փարիզում ծիծաղում են դրա վրա: Դեռ շատ կլինեն նման պատմություններ:
Դա ճիշտ է, որ «Ռեալը» հանդիպել է Նեյմարի ներկայացուցիչների հետ, բայց ՊՍԺ-ն պնդում է, որ խաղացողը չի վաճառվում: Կարծում եմ՝ նա Փարիզում նվազագույնը ևս մեկ մրցաշրջան կանցկացնի, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- Բալագեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
‘