‘Բալայան. Լապշինի գործով միջազգային հանրության լռությունը ոգեշնչել է Բաքվին’

1627

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով միջազգային հանրության կողմից անհրաժեշտ արձագանքների բացակայությունը պատճառ դարձավ Թբիլիսիից այլախոհ ադրբեջանցի լրագրողի առևանգման համար, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Լապշինի ձերբակալման ու Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ հակազդեցության բացակայությունը ոգեշնչել է Բաքվին»,­ — նշել է նա: Բելառուսում ձերբակալված ու Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ներկայում պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում:

Լրագրող Աֆղան Մուխտարլին անցած շաբաթ Թբիլիսիում առեւանգվել է եւ տեղափոխվել Բաքու: Այժմ նա ազատազրկված է: Մուխթարլին հայտնի է Ադրբեջանի իշխանությունների դեմ իր ակտիվ քննադատությամբ: 

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. ՔԿ հիմնարկներում տրամադրվող բժշկական օգնությունն անբավարար է’
Հաջորդ հոդվածը‘Թրամփ. «Ժամանակն է, որ վերջ տանք քաղաքական բարեկրթությանը»’