‘Բալթիմորի ոստիկաններին մեղադրանք է ներկայացվել’

1347

‘

Մերիլենդ նահանգի դատախազ Մերիլին Մոսբին Բալթիմորի 25-ամյա սևամորթ բնակիչ Ֆրեդի Գրեյի մահվան փաստով, ինչը բողոքի զանգվածային ակցիաների առիթ էր դարձել, մեղադրանք է ներկայացրել  վեց ոստիկանների: Մոսբին Ֆրեդի Գրեյի մահն անվանել է «սպանություն»՝ հայտարարելով, որ նրա ձերբակալությունն անօրինական է եղել:

Դատախազն իր այս որոշումը հայտնել է Բալթիմորի դատախազության շենքի մոտ հավաքված ցուցարարներին: Նրա ելույթը խրախուսական բացականչություններով է ընդունվել: «Մեր քաղաքում ոչ ոք օրենքից բարձր չի կանգնած»,- հայտարարել է Բալթիմորի քաղաքապետ Ստեֆանի Ռոուլինգսը: Նախագահ Բարաք Օբաման, ուրբաթ օրը ելույթ ունենալով Վաշինգտոնում, բազմակողմանի և անաչառ քննության կոչ է արել:

Գրեյը ոստիկանություն տեղափոխվելու ընթացքում պարանոցի ողնային վնասվածք էր ստացել, ինչի արդյունքում մահացել էր: Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Նեպալ. Երկրաշարժից հետո փլատակների տակ ողջ մնացածներ արդեն չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Femen-ը Փարիզում ակցիա է արել՝ ընդդեմ Մարին Լը Պենի’