‘Բալթիմոր. Մարդու իրավունքների խնդիրը ժողովրդավարություն «արտահանող» ԱՄՆ-ում (Բացառիկ, տեսանյութ)’

1362

ԱՄՆ-ում կարելի է մի շարք դեպքերի հանդիպել, երբ ոտնահարվում են մարդու իրավունքները, սակայն դրանք չենք լուսաբանվում: iLur.am-ի նյույորքյան թղթակից Աննա Նազլոյանն անդրադարձել է վերջին շրջանում Ամերիկան ցնցած իրադարձություններին՝ զրուցելով հայտնի լրագրող-իրավապաշտպան Կլարա Սթիի հետ:

Ապրիլի 19-ին  ԱՄՆ  Մերիլենդ նահանգի ոստիկանության կողմից բերման ենթարկվելու ընթացքում ստացած վնասվածքների արդյունքում հիվանդանոցում մահացել էր Բալթիմորի 25-ամյա աֆրոամերիկացի բնակիչ Ֆրեդի Գրեյը: Այս կապակցությամբ Բալթիմորում տեղի են ունեցել բողոքի ցույցեր: Ցույցերի մասնակիցները պահանջում էին պատժել սեւամորթ տղամարդու մահվան մեղավորներին:

Պաշտոնական տվյալներով՝ ցույների ժամանակ այրվել են 144 մեքենա եւ 15 շենք, խանութների կողոպուտից հասցված վնասները դեռեւս պետք է հաշվել: Ձերբակալված է գրեթե 200 մարդ: Բալթիմորի փողոցները վերահսկում են Ազգային գվարդիայի զինվորները, սահմանվել էր պարետային ժամ՝ բնակիչներին արգելված էր հայտնվել փողոցներում երեկոյան ժամը տասից մինչեւ առավոտյան հինգը:

Ամերիկացի հայտնի լրագրող, Global Research ընկերության աշխատակից Կարլա Սթիի  խոսքով՝ այս դեպքերը իրոք սարսափելի են: «Սա միայն մասնավոր դեպք է, քանի որ շատ հաճախ ոստիկանությունը, նրանց թվում՝ նաեւ սպիտակամորթ ոստիկանները, չեն ծագում զարգացած ընտանիքներից, կրթված չեն, չունեն բակալավրի աստիճան, ինչի արդյունքում էլ հաճախ տեղի են ունենում նման  հարձակումները: Նրանցից մի քանիսը չունեն առաջնորդ լինելու ունակություններ: Այստեղ հարկավոր է այնպիսի մեկը, որ կարողանա կառավարել նրանց ագրեսիան»,- iLur.am-ի նյույորքյան թղթակից Աննա Նազլոյանի հետ զրույցում նշեց նա:

Կարլա Սթին հավելել է  նաեւ, որ այդ ագրեսիան, բարկությունը անհրաժեշտ է կենտրոնացնել ճիշտ ուղղությամբ, իսկ հիմնականում ցածր խավի մարդիկ այդ ագրեսիան օգտագործում են իրար դեմ: Նրա խոսքով՝ սա բնորոշ է այնպիսի մարդկանց, որոնք ձգտում են առավելություններ ձեռք բերել դիմացինի հանդեպ:

 Նշվում է, որ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը միայն սեւամորթների եւ սպիտակամորթների կռիվը չէ, այլ նաեւ այն բանի արդյունքն է, որ կառավարությունը, ոստիկանները փորձում են ղեկավարել, ճնշել մարդկանց:  Բախումների արդյունքում տեղի ունեցած ամենաուշագրավ փաստերից մեկն այն է, որ տարբեր հանցավոր խմբեր միավորվել են միմյանց հետ: «Սա շատ ուշագրավ է. նրանք միավորվել են՝ ելնելով ընդհանուր շահից: Ես կարծում եմ, որ սեւամորթները ավելի քիչ հնարավորություններ ունեն, քանի մյուսները: Իսկ ինչ վերաբերում է բռնություններին, ապա ես կարծում եմ, որ դրանք սկիզբ են առնում սադրիչների պատճառով»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Պատասխանելով մեր թղթակցի այն հարցին, թե իր կարծիքով՝ նման դեպքերում ինչպե՞ս պետք է արձագանքեն ՄԱԿ-ը կամ այլ միջազգային կառույցները, ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկեն իրավիճակը կարգավորելու համար, քանի որ ռասիզմի հարցը ոչ միայն Ամերիկայի, այլ նաեւ մյուս պետությունների կարեւոր խնդիրներից մեկն է՝ Կարլա Սթին նշեց. «Նման դեպքեր պարբերաբար տեղի են ունենում: Երբ դրանք ֆիքսվում են տեսախցիկներով, մենք ականատես ենք լինելում ոստիկանության կոշտ վերաբերմունքին: ՄԱԿ-ը կարող է միայն «ամոթանք» տալ, կարող է այս հարցին անդրադառնալ «Մարդու իրավունքների մասին» զեկույցում, քանի որ այն պաշտպանական կազմակերպություն է, սակայն հստակ մեխանիզմ, որ կպաշտպաներ այս մարդկանց, գոյություն չունի: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ում կարելի է մի շարք դեպքերի հանդիպել, երբ ոտնահարվում են մարդու իրավունքները, սակայն դրանք չենք լուսաբանվում»,- ասաց նա:

Ընդգծենք, թե՛ ոստիկանը, որը կրակել էր 25-ամյա սեւամորթ Ֆրեդի Գրեյի վրա, թե՛ Գրեյը պատկանում էին ցածր խավին: Նրանք երկուսն էլ աղքատ էին: «Մենք արդյունավետ առաջնորդների կարիք ունենք, որոնք ռասիստներ չեն: Եթե այդ երկու տեսակի մարդիկ միավորվեն, ապա հույս կառաջանա, որ խնդիրները կլուծվեն: Այս ուղղությամբ ՄԱԿ-ը շատ բան չի կարող անել»,- հավելեց Կարլա Սթին:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութերում: 

Նախորդ հոդվածը‘Նեբրասկայի բնակչուհին դատական հայց է ներկայացրել բոլոր գեյերի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Կուչմա. Դոնբասում անհայտ կորել է 1460 մարդ’