Չորեքշաբթի Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի պաշտպանության նախարարությունները մտավախություն են հայտել, որ դիմակայությունը սահմանին կարող է վերածվել զինված հակամարտության։ Ավելի վաղ նույնպիսի հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանի կառավարությունը։
Բալթյան երկրները դատապարտել են բելառուսական վարչակազմի կողմից շարունակվող հիբրիդային գրոհը, որը լուրջ վտանգ է սպառնում եվրոպական անվտանգությանը։ «Դա մեծացնում է սադրանքների և լուրջ միջադեպերի հավանականությունը, որոնք կարող են վերածվել ռազմական հակամարտության»,- ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ։
Այս ընթացքում Reuters-ի աղբյուրները հաղորդել են, որ ԵՄ-ն քննարկում է Մինսկի միջազգային օդանավակայանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, ինչը կարող է կտրել դրա ֆինանսավորումը և սարքերի մատակարարումը։ Գործակալությունը նշում է, որ այնտեղ բեռների մշակման օպերատորը գերմանական Lufthansa Cargo ընկերությունն է։
Բելառուսի սահմանային իրավիճակի կապակցությամբ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը որոշել է զորավարժություններ անցկացնել։ Դրանց նպատակն է՝ նախապատրաստվել միգրացիոն ճգնաժամի տարածմանը բելառուսաուկրաինական սահմանին։
Թեպետ Ուկրաինան ԵՄ կազմում չէ, Կիևում այն կարծիքի են, որ Լուկաշենկոյի ոչ բարեկամական վարչակազմը կարող է քաոս ստեղծել նաև իրենց մոտ։
Փոխանցում է BBC-ն։
