Բալթյան երկրները և Ուկրաինան բոյկոտում են ԵԱՀԿ նիստը

256

Մերձբալթյան երկրների ԱԳՆ ղեկավարները հրաժարվել են մասնակցել ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստին, քանի որ այնտեղ հրավիրվել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Համատեղ հայտարարության մեջ նախարարները նշել են, որ ԵԱՀԿ-ն ստեղծվել է Եվրոպայում անվտանգությունն ապահովելու, հակամարտությունները կանխելու և խաղաղություն պահպանելու նպատակով։

«Ռուսաստանն իր հակաօրինական և դաժան գործողություններով ապացուցել է, որ նա Եվրոպայի անվտանգության համար հուսալի գործընկեր չէ։ Իրականում, Եվրոպան հիմա կարիք ունի պաշտպանվելու Ռուսաստանից»,- ասված է փաստաթղթում։

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան նշել է, որ «Լավրովի տեղը ռազմական հանցագործությունների հատուկ դատարանում է, այլ ոչ թե ԵԱՀԿ սեղանի շուրջ»։

Ավելի վաղ նախարարների նիստին, որը կայանալու է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում, հրաժարվել է մասնակցել նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

Ռուսաստանի ԱԳՆ-ն առայժմ չի արձագանքել Բալթյան երկրների նախարարների հայտարարությանը։

Նախորդ հոդվածըSinquefield Cup․ Լեւոն Արոնյանը պարտություն կրեց 6-րդ տուրում
Հաջորդ հոդվածըԶախարովան մեղադրում է ԱՄՆ-ին