‘Բալոտելիի գործակալ. Մարիոն արժե այնքան, որքան «Մոնա Լիզան»’

536

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է այն լուրերը, որ իր հաճախորդը կարող է տեղափոխվել «Միլան»:

«Բալոտելին «Միլան» չի տեղափոխվի,  որովհետեւ նա արժե այնքան, որքան «Մոնա Լիզան»: Իտալական ոչ մի ակումբ չի կարող իրեն թույլ տալ նման տրանսֆեր»,- Ռայոլայի խոսքն է մեջբերում Football Italia-ն:

Նշենք, որ օրերս տեղեկություններ էին տարածվել, որ «Միլանը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Բալոտելիին: Հնարավոր գործարքի մանրամասները գաղտնի են պահվում:

Նախորդ հոդվածը‘Նեպալում ամենամարդաշատ աղոթքին մասնակցել են 11 հազար կանայք ‘
Հաջորդ հոդվածը‘Էշթոն Կուտչերի՝ Սթիվ Ջոբսի կերպարում առաջին պաշտոնական լուսանկարը ‘