‘Բալոտելին այսօր կդառնա «Լիվերպուլի» խաղացող’

710

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին այսօր կժամանի Լիվերպուլ:

Sky Sports-ի տվյալներով, իտալացին ուրբաթ оրը բուժզննում է անցել, և այսоր կժամանի Լիվերպուլ ակումբի հետ պայամանգիր կնքելու նպատակով:

Բալոտելին չի հասցնի հայտնվել իր նախկին ակումբի՝ «Մանչեսթր Սիթիի» դեմ հանդիպման հայտացուցակում, բայց սպասում է, որ նա ներկա կլինի խաղին:

Բալոտելիի տրանսֆերը «Լիվերպուլի» վրա կնստի 16 մլն ֆունտ:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Բալոտելիի աշխատավարձը «Լիվերպուլում» կկազմի 130 հազար ֆունտ, որից  40 հազարը կլինի պարգևավճար՝ ֆուտբոլիստի դրսևորած լավ վարքի համար:

Նախորդ հոդվածը‘Սերբ երկրպագուներն Հ.Ալիևի անունը ծածկել են Արցախի դրոշով’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը լիովին մաքրվել է, ընթանում են վերականգնողական աշխատանքներ’