‘Բալոտելին կարիերան կարող է շարունակել իտալական գրանդում’

1015

Ֆրանսիական «Նիս»-ի հարձակվող Մարիո Բալոտելին կարիերան  կարող է շարունակել իտալական «Նապոլի»-ի կազմում:

Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը,  «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Բալոտելիին տեսնում է որպես Ռոբերտո Ինգլեսի հիմնական փոխարինող: Վերջինս վարձավճարով հանդես կգա «Պարմա»-ում:

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «Նիս»-ի կազմում անցկացրել է 38 հանդիպում, դարձել 26 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: 

Նախորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ն հրապարակել է նախորդ մրցարջանի լավագույն գոլի հավակնորդների ցուցակը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է Էդուարդ Ուսպենսկին՝ մանուկների սիրելի մուլտֆիլմերի հեղինակը’