‘Բալոտելին մերժել է չինական ակումբի գերշահավետ առաջարկը’

1276

Ֆրանսիական «Նիս»-ի նախագահ Ժան-Պիեր Ռիվիեն հայտնել է, որ թիմի հարձակվող Մարիո Բալոտելին որոշել է չհեռանալ ակումբից:

«Այս ամռանը Բալոտելին չինական ակումբներից մեկից հիանալի պայմաններով առաջարկ էր ստացել, սակայն նա միանգամից մերժել է այդ առաջարկը:

Մարիոն ցանկանում է խաղալ բարձրակարգ առաջնությունում և կրկին հանդես գալ Եվրագավաթներում: Շատ քչերը կարող էին նրա պես վարվել»,- Ռիվիեի խոսքերն է մեջբերում Լիգա 1-ի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված է «Մարսել»-ը, սակայն ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար հրաժարվել էր 2.5 միլիոն եվրոյից ավելի վճարել:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Հաց բերողի մահվան գործով նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն’