‘Բալոտելի. «Ամեն ինչ կանեմ «Միլանում» մնալու և Եվրո-2016-ին մասնակցելու համար»’

795

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին, ում իրավունքները պատկանում են «Լիվերպուլին», հայտարարել է, որ առավելագույն ջանք կգործադրի կարիերան Ա Սերիայում շարունակելու և Իտալիայի հավաքական վերադառնալու համար։

-Վերջին 8 հանդիպումներում ամեն ինչ անում եմ, որ «Միլանին» համոզեմ գնել ինձ, ինչպես նաև որ տեղ վաստակեմ հավաքականում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար,-ասել է Բալոտելին։

Ինչպես հաղորդում է «La Gazzetta dello Sport»-ը, Բալոտելիի տրանսֆերը «Միլանին» 20 միլիոն եվրո կարժենա։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 14 հանդիպումներում հարձակվողը մեկ գոլ է խփել։ 

Նախորդ հոդվածը‘Թոմաս Տուխել. «Ամեն ինչ Մխիթարյանից է կախված»’
Հաջորդ հոդվածը‘Կոստան համաձայնել է վերադառնալ «Ատլետիկո»’