‘
Ֆրանսիական «Նիս»-ի իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին կարծում է, որ աշխարհի 10 լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:
«Կարծում եմ, որ աշխարհի 10 լավագույն ֆուտբոլիստների թվում եմ: Ռոնալդուն և Մեսսին այլ մակարդակի վրա են, բայց ես կարող եմ լինել Նեյմարի, Գրիզմանի և Դիբալայի կողքին: Նրանք ինձնից առաջ են, որովհետև ավելի շատ տիտղոսներ ունեն»,- Բալոտելիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
‘