‘Բախումներ բուդդիստների և մուսուլմանների միջև’

2203

Շրի-Լանկայի իշխանությունները երեքշաբթի տասն օրով արտակարգ դրություն են մտցրել երկրի ամբողջ տարածքում՝ բուդդիստների և մուսուլմանների միջև Կենտրոնական նահանգի Կանդի շրջանում ծագած բախումների պատճառով: Այդ մասին հաղորդել է Շրի-Լանկայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:

Շրի-Լանկայի իշխանությունները երկուշաբթի զինվորական զորամասեր և ոստիկանական լրացուցիչ ուժեր են ուղարկել Կանդի՝ միջհամայնքային ընդհարումները կասեցնելու նպատակով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այդ շրջանում մի մուսուլմանի պատկանող խանութ են հրկիզել:

Վերջին տարվա ընթացքում Շրի-Լանկայում աճել է լարվածությունը բնակչության մեծամասնությունը կազմող (70 %) բուդդիստների և մուսուլմանների (10 %) միջև: Մի քանի արմատական բուդդիստական կազմակերպություններ մուսուլմաններին մեղադրում են, թե նրանք այլադավաններին բռնությամբ ստիպում են հավատափոխ լինել, նաև անարգում են բուդդիստական ճարտարապետական հուշարձանները:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լավրով. ԱՄՆ-ը սիրիական պետությունը փլուզելու պլաններ ունի’
Հաջորդ հոդվածը‘Աբովյանում ջուր չի լինի’