‘Բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև Մաշտոցի պողոտայում (տեսանյութ, լրացվում է)’

11435

Այս պահին լարված իրավիճակ է Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում: Շանթ Հարությունյանի մի քանի տասնյակ կողմնակիցներ փորձել են երթ իրականացնել, սակայն հանդիպել են ոստիկանության կոշտ դիմադրությանը: Ոստիկանները երթի մասնակցիների նկատմամբ կիրառել են ռետինե մահակներ: Ականատեսների վկայությամբ՝ լսվել են նաև մի քանի կրակոցներ: Ոստիկանությունը արդեն բերման է ենթարկել երթի առնվազն 15 մասնակիցների:

Նշենք նաև, որ երթի մասնակիցները ինքնաշեն պայթուցիկ սարքեր են նետել և եղել են դիմակներով:

Հիշեցնենք, որ երթի մասնակիցները նախօրոք չեն հայտնել երթի երթուղին և ոստիկանների համար անակնկալ կերպով փորձել են շարժվել են դեպի նախագահական նստավայր:

17:39

Այժմ իրավիճակը մի քիչ հանգստացել է: Շանթ Հարությունյանի հետ մեկտեղ բերման են ենթարկվել վերջինիս որդին և երթի ևս մոտավորապես 20 մասնակիցներ:

Մանրամասները՝ քիչ անց։

 



Նախորդ հոդվածը‘Լույս կտեսնի Վարդան Օսկանյանի հուշագրությունների գիրքը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանություն. Կան վիրավորներ, եղել է նաև դանակահարություն’