‘Բախվել են կալանավորներ տեղափոխող «Վիլիս»-ն ու Volkswagen Jetta-ն. կան վիրավորներ ‘

888

Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Տեղեկացնում է Shamshan.com-ը: Ժամը 14:20-ի սահմաններում Իջևան-Երևան ավտոճանապարհի 94-րդ կմ հատվածում բախվել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Յուրի Պետրոսյանի վարած Volkswagen Jetta մակնիշի 11 ՍՕ 477 և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Վլադիմիր Ղարագյոլյանի վարած УАЗ մակնիշի 069 ՈՍ 11 համարանիշի ավտոմեքենաները: Հարվածից հետո Volkswagen Jetta-ն կողաշրջվել և բախվել է երկաթե արգելապատնեշներին, իսկ վթարի հետևանքով Volkswagen Jetta-ի վարորդ Յ. Պետրոսյանն ու նրա ավտոմեքենայի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Լիլիթ Գալստյանն ու 34-ամյա Կարինե Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը  կայքին հայտնում է, որ УАЗ մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ոստիկանության Տավուշի մարզային վարչության հաշվեկշռում և նշված ավտոմեքենայով մեկուսարան էին տեղափոխում 2 կալանավորների, որոնք վնասվածքներ չեն ստացել:

Նախորդ հոդվածը‘Մարկ Սաղաթելյանի հուղարկավորությունը կկայանա ուրբաթ’
Հաջորդ հոդվածը‘«Տոտենհեմը» փորձում է պահպանել Բեյլին իր կազմում’