‘Բախվել են 3 մեքենաներ. Վարորդները հիվանդանոցում են’

578

Հայաստանի ԱԻՆ-ում հուլիսի 18-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Երասխ-Սուրենավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 DM 732 համարանիշի, «ՎԱԶ-2103» մակնիշի 26 ԼՏ 712 համարանիշի եւ «ՎԱԶ-21010» մակնիշի 34 MQ 945 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106», «ՎԱԶ-2103» եւ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաների վարորդներ՝ Գ. Մ.-ը (ծնվ. 1972թ.), Վ. Գ.-ը (ծնվ. 1955թ.) եւ Ա. Ղ.-ը (ծնվ.1983թ.) տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատ քաղաքի բժշկական կենտրոն. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության

Հրշեջ-փրկարարները տեղի ուժերով ավտոմեքենաները տեղափոխել են քարշակի վրա:

Նախորդ հոդվածը‘Բրյուսելում Նալբանդյանը հանդիպում կունենա Մինսկի խմբի համանախագահների հետ’
Հաջորդ հոդվածը‘Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով’