‘Բակկան և Ուրիբեն մահվան սպառնալիք են ստացել 11-մետրանոցից վրիպելու համար’

1597

Կոլումբիայի հավաքականի հարձակվող Կառլոս Բակկան ու կիսապաշտպան Մաթեուս Ուրիբեն սոցցանցերում մահվան սպառնալիքներ են ստացել ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչում Անգլիայի հավաքականից կրած պարտությունից հետո:

Խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Բակկան ու Ուրիբեն չկարողացան դիպուկ հարվածել:

Կատաղած երկրպագուները սոցցանցերում երկու ֆուտբոլիստներին էլ կոչ են անում չվերադառնալ Կոլումբիա ու մահ են ցանկանում նրանց:

Նման սպառնալիքները կոլումբացիների համար նորություն չեն, ինչպես նաև սպառնալիքների իրագործումը: ԱԱ-94-ում ԱՄՆ-ի հետ խաղում սեփական դարպասը գնդակն ուղարկելուց հետո սպանվեց Անդրես Էսկոբարը:

Նախորդ հոդվածը‘2012-ին Էրիկ Աբիդալի լյարդի փոխպատվաստումն անօրինական է եղել’
Հաջորդ հոդվածը‘Ով կգլխավորի Իսպանիայի հավաքականը’