‘Բակո Սահակյանը ԱԱԾ նախկին տնօրենին նշանակել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցիչ’

1792

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: 

Հիշեցնենք, որ խոսքն այն նույն Ղարամյանի մասին է, ում Բակո Սահակյանը օրեր առաջ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատել էր արել՝ Ստեփանակերտում տեղի ունեցած ցույցերի մասնակիցների պահանջով: Ղարամյանի հետ, Սահակյանը, ցուցարարների պահանջով, պաշտոնանկ էր արել նաեւ Ոստիկանության պետին ու ԱԱԾ տնօրենի տեղակալին: 

Նախորդ հոդվածը‘Մակրոնների ճաշի շքեղ սպասքը զայրացրել է ֆրանսիացիներին’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինայում բանտարկյալները հացադուլ են հայտարարել՝ Մունդիալի խաղերը դիտելու համար’