‘Բակո Սահակյանը այցելել է բանակի հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկը’

839

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին այցելել է Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկը, ծանոթացել զինվորների առօրյային եւ արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ զինծառայողների: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կարեւորել է հատուկ ստորաբաժանումների դերակատարությունը Արցախի պաշտպանունակության մակարդակը բարձր պահելու գործում՝ հավելելով, որ զորքերի այս տեսակի մարտական պատրաստականության շարունակական բարձրացումը այսուհետ էլ լինելու է բանակի հրամանատարության եւ երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Հայրիկյան. Սիրելի Րաֆֆի եւ Հրանտ, կամ մենք իրար հետ կհասնենք արդիւնքի կամ կպարտվենք առանձին-առանձին’
Հաջորդ հոդվածը‘«Վորկուտինսկայա» հանքահորում պայթյունի հետևանքով ինը մարդ է զոհվել’