‘Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Պլասիդո Դոմինգոյի որդուն ‘

697

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին ընդունել է հանրահայտ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգո-կրտսերին: Վերջինս հանրահայտ Դոմինգոյի որդին է: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը, Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել երգչին ԼՂՀ-ում համերգով հանդես գալու համար՝ նշելով, որ դա մեծապես նպաստում է հանրապետությունում մշակույթի զարգացմանը, մշակութային երկխոսության խորացմանը եւ իր մեջ պարունակում է խաղաղության ուղերձ: Հանդիպման ժամանակ արծարծվել են նաեւ Ղարաբաղում մի շարք մշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

 

Նախորդ հոդվածը‘«Բոինգ 737»-ը վթարի է ենթարկվում Կազանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ’