‘Բակո Սահակյանը երեկ ընդունել է Ստեփան Շահումյանի ծոռ Մարիա Շահումյանին’

743

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է Ստեփան Շահումյանի ծոռ Մարիա Շահումյանին եւ նրա հետ միասին մասնակցել հայտնի գործչի անվան պուրակում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Նախագահ Սահակյանը ողջունել է Մարիա Շահումյանին իր նախնիների հողում` կարեւորելով պատմական հայրենիքի հետ ամուր կապերի պահպանման անհրաժեշտությունը:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, հյուրեր արտերկրից, պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ նախագահի մամլո ծառայություն

Նախորդ հոդվածը‘Marca. Ֆալկաո կամ Լուիս Սուարես՝ եթե Բենզեման չարդարացնի իրեն’
Հաջորդ հոդվածը‘Մի կոռուպցիոն գործարքի պատմություն. Ինչպես «սաղացրեցին» Ֆլեշի բենզինը ‘