‘Բակո Սահակյանը ընդունել է Սմբատ Լպուտյանին ‘

567

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին: Այդ մասին հաղորդում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են ԼՂՀ-ում շախմատի զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցներում շախմատի դասավանդմանը, ինչը, Նախագահի բնութագրմամբ, կարեւոր է ինչպես վերոհիշյալ մարզաձեւի, այնպես էլ մատաղ սերնդի մտավոր ու վերլուծական կարողությունների զարգացման տեսանկյուններից:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Նախերգանք եղերական ‘
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիները՝ սիրահարների օրվա մասին’