‘Բակո Սահակյանը իրավիճակը քաղաքներում բարելավերու ուղղությամբ հանձնարարականներ է տվել’

572

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն հանրապետության շրջկենտրոնների եւ Ստեփանակերտի քաղաքապետների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը, խորհրդակցության ժամանակ քննարկվել են հանրապետության քաղաքների նորմալ կենսագործունեության ապահովման, քաղաքապետարանների աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, ուշադրություն է դարձվել կոմունալ տնտեսությունների գործունեության ճիշտ կազմակերպման վրա:

Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ներկաներին բարձրացված խնդիրները պատշաճ մակարդակով  լուծելու եւ իրավիճակը քաղաքներում բարելավելու ուղղությամբ: Միաժամանակ նախագահը կարեւորել է բոլոր հարցերում քաղաքների միջեւ սերտ համագործակցության եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ հանրապետության իշխանությունները պատրաստ են ըստ ամենյանի աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին:

Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը և Ռոման Բերեզովսկին քվեարկել են Մեսսիի և Դել Բոսկեի օգտին’
Հաջորդ հոդվածը‘Աշգաբադում քննարկվել է ԱՊՀ հեռուստառադիոընկերությունների գործունեությունը ‘