‘
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը վերանշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
Նույն օրը նախագահը ստորագրել է հրամանագիր` Արշավիր Ղարամյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին: Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահի կայքը:
Հիշեցնենք, որ Ղարամյանը երեկ ազատվել էր ԼՂՀ գլխավոր դատախազի պաշտոնից:
‘