‘Բակո Սահակյանը հանդիպել է Արտակ Շաբոյանի գլխավորած պատվիրակության հետ’

642

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ: 

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են երկու հայկական պետությունների համապատասխան կառույցների միջեւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման հետ կապված հարցեր:

Նախորդ հոդվածը‘Արմեն Օհանյան. Զրկվեցի քաղաքական կուսությունից’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Խաչատրյան. Կարող եմ անտեսել Ծառուկյանի պահանջը եւ պատասխանելու եմ’